Հորմուզի նեղուցով նավերի անցման համար նոր կարգ կգործի. Բաղեր

Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմաններն այլևս նախկինի պես չեն լինի, կսահմանվի այլ կարգ։ ՌԴ Անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող Անվտանգության  միջազգային ֆորումի շրջանակում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Հորմուզի նեղուցին, անշուշտ, նեղուցով անցնելու պայմաններն ու կարգը նախկինի պես չեն լինի։ Կհաստատվի լիովին այլ կարգ»,- նշել է նա։

Leave a Comment