Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին, եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կդադարեցնի նավթամթերքի և գազի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք` ավելի վաղ Զախարովան ասել էր, որ. «Սա, իհարկե, հայկական կողմի հարցն է։ Իմ կարծիքով, Փաշինյանն անընդհատ ասում է, որ այսպես թե այնպես իրեն կապում է Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Կարևոր է նշել, որ սկզբունքորեն Հայաստանը եվրոպական երկիր է նույնիսկ առանց Եվրամիության հետ կապվելու. այն մեր ընդհանուր եվրոպական, եվրասիական մայրցամաքի մասն է կազմում։ Բայց նա անընդհատ իրեն կապում է Եվրամիության և Բրյուսելի բոլոր կառույցների հետ»