Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում հանդես կգա 4 հայ բռնցքամարտիկ – armeniatoday.am

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 անդամ Բաթումում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի եզրափակչում է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Նշվում է, որ 54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։ Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տոնել Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակչում ոսկին կվիճարկի մեկ այլ վրացի մարզուհու` Պիկրա Բենդելյանիի հետ։ 75 կգ Լիլիթ Միքայելյանը եզրափակիչ գոտեմարտում կմրցի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ։

Leave a Comment