Նոր սպառնալիքներ Ռուսաստանից․ ԵՄ անդամակցությունը շատ երկրների համար չիրականացված երազանք է․ Պեսկով

ԵՄ անդամակցությունը շատ երկրների համար մնում է չիրականացված երազանք, ինչը հաստատում է նաև Թուրքիայի օրինակը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Եվրամիության անդամակցությունը շատ երկրների համար դառնում է անիրականանալի երազանք։ Չնայած մենք միշտ պետք է ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք դա երազանք է, և քննարկենք, թե ինչ օգուտներ կարող է բերել Հայաստանի եվրաինտեգրումը», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով՝ Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերը։

Կրեմլի ներկայացուցիչն հատուկ ուշադրություն հրավիրեց  Թուրքիայի ԵՄ անդամակցության փորձի վրա։ 

Leave a Comment