Ուկրաինայի իշխանությունները երկարատև պատերազմը դիտարկում են որպես նոր իրականություն. ըստ The Economist-ի՝ նախագահ Զելենսկին հանձնարարել է պատրաստվել ևս մի քանի տարվա մարտական գործողությունների:
Չնայած ռազմաճակատի կայունացմանը և ուկրաինական անօդաչուների ու հեռահար զենքերի արդյունավետ հարվածներին ՌԴ թիկունքին, Ուկրաինայի ներսում խնդիրները խորանում են:
Հասարակության հոգնածությունը, մոբիլիզացիայի շուրջ վեճերը, մարդկային ու էներգետիկ դեֆիցիտը և իշխանության հանդեպ վստահության անկումը լուրջ մարտահրավերներ են ստեղծում:
