
Իրանն ու Օմանը՝ որպես ափամերձ պետություններ, բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր կարգի սահմանման շուրջ, լրագրողներին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով անցնելու պայմաններն ու կարգը բոլորովին այլ կլինեն, քան Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց առաջ էին։