Հաշվարկվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները․ РИА Новости

ՌԻԱ Նովոստին պարզել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրային շրջանառության գրեթե 40 տոկոսը։

Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա կարող է կորցնել անդամակցության շնորհիվ ստացած առևտրային արտոնությունները (անդամ երկրների համար հինգ տոկոսի միասնական, ցածր մաքսատուրքը և որոշ դեպքերում անմաքս ներմուծման իրավունքը)։

Անցյալ տարի Հայաստանը ԵԱՏՄ է արտահանել 3,2 միլիարդ դոլարի և ներմուծել 5 միլիարդ դոլարի ապրանքներ։ Հիմնական գնորդն ու մատակարարն է Ռուսաստանը՝ համապատասխանաբար 2,9 միլիարդ և 4,87 միլիարդ դոլարով։

Այսպիսով, ԵԱՏՄ-ի հետ Երևանի առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է 8.2 միլիարդ դոլարի, իսկ մնացած աշխարհի հետ՝ 13.2 միլիարդ դոլարի։

«Սա նշանակում է, որ միության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 38.5 %-ը»,-գրում է РИА Новости-ին։

Leave a Comment