«ԱՄՆ-ն Իրանում լրացուցիչ թիրախների ցանկ է մշակել»․ #NBC ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«ԱՄՆ-ն Իրանում լրացուցիչ թիրախների ցանկ է մշակել»․ #NBC

ԱՄՆ զինվորականներն Իրանի տարածքում լրացուցիչ ռազմական թիրախների ցանկ են կազմել, եթե Վաշինգթոնը որոշի վերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունը։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրների հաղորդմամբ՝ դրանք բարդ թիրախներ են, որոնց ոչնչացումը պահանջում է ավելի մեծ ջանքեր՝ Իրանի տարածքում դրանց թաքնված լինելու և պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի պատճառով։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, ցանկի կազմումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մոտ ապագայում հարվածներ հասցնել։ Ցանկում նշված թիրախների վրա հարձակումը կախված կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ քաղաքական որոշումից։

Leave a Comment