Ժողովրդի համար բացել են նոր ճանապարհներ, նոր տարբերակներ: Այս մասին հայտնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ սա դուր չի գալիս մեր որոշ գործընկերների։ Մանավանդ այն տրամաբանության մեջ, երբ ընդհուպ Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում է, թե՝ հայերն ում են պետք։ Ու ինձ ասում են՝ արժանապատիվ․․․», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե արդյոք այս հայտարարությանը որևէ կերպ արձագանքե՞լ են։
«Չեն արձագանքել, որովհետև իրենք էլ են համարում, որ հայերը ոչ մեկին պետք չեն։ Իրենց լռությունը համաձայնության նշան է», – ասել է վարչապետը։