Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցին կոչ են անում Ուկրաինային տրամադրել մեծ հեռահարության TAURUS հրթիռներ՝ որպես պատասխան Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռների կիրառմամբ իրականացված նոր զանգվածային հարվածների։
Չնայած Մերցը նախկինում կողմ էր այդ մատակարարումներին, կանցլերի պաշտոնում մեկ տարվա ընթացքում նա այդպես էլ քայլեր չձեռնարկեց, իսկ վերջերս հայտարարեց, որ Կիևն այլևս այդ հրթիռների կարիքը չունի։
Այժմ, սակայն, գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Ռալֆ Ֆյուքսը և Մերցի համակուսակից Ռոդերիխ Կիզևետերը, պնդում են, որ միայն ռուսական գործողությունների դատապարտումը բավարար չէ, և TAURUS-ների տրամադրումը վաղուց հասունացած ու ռազմականապես հիմնավորված քայլ է։
