Թրամփը հանրահայտ լրատվամիջոցներն անվանել է «ֆեյք նյուզի տարածողներ» – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան առաջատար լրատվամիջոցներին մեղադրել է Իրանի հետ հակամարտության սուբյեկտիվ լուսաբանման մեջ, հայտնել է Interfax-ը։

Սպիտակ Տան ղեկավարի պնդմամբ՝ նույնիսկ եթե Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի և վայր դնի զենքը, որոշ լրատվականներ՝ The New York Times-ը, CNN-ը և նրա ձևակերպմամբ՝ «China Street Journal» («Չինական փողոցային թերթ») Wall Street Journal-ը, միևնույն է կհայտարարեն Իրանի հաղթանակի մասին։ Թրամփն այս լրատվամիջոցներին անվանել է «ֆեյք նյուզերի տարածողներ» և կոռումպացված։

Բացի մեդիա դաշտից, ԱՄՆ նախագահը քննադատել է նաև դեմոկրատ քաղաքական գործիչներին, որոնք չեն շտապում հաջողված անվանել Իրանի դեմ ամերիկյան գործողությունները։

Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։

Leave a Comment