Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն է



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ





Ռուս քաղաքագետ և Մերձավոր Արևելքի փորձագետ Օլեգ Մակարենկոն հայտարարել է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն է, այլ ոչ թե «անօգուտ և վտանգավոր» կոնստրուկցիաներ ստեղծելը, քանի որ կազմակերպչական անվտանգության կառույցները ներկայումս դիսֆունկցիոնալ են, և գերտերությունները կրիտիկականորեն տարբերվում են իրենց շահերով, գրում է ritmeurasia.ru–ն։

Մակարենկոյի խոսքով Հայաստանի համար անվտանգության ենթակառուցվածք ստեղծելու նպատակով Արևմուտքին դիմելը «անօգուտ և անիմաստ ձեռնարկում է», քանի որ ԵՄ-ն գերտերություն չէ, Ֆրանսիան կորցրել է Աֆրիկան ​​և անկարող է ռազմական գործողություններ իրականացնել, իսկ ԱՄՆ-ը խորապես խրված է իրանական հակամարտության մեջ։

«Ֆրանսիայի և Հայաստանի առաջնորդների միջև ջերմ հարաբերությունների ցուցադրումը ոչ այլ ինչ է, քան «շոու ներկայացում» և «խաղ հանդիսատեսի համար»։ Ինչպես ասում են՝ դա ծամածռություն է»։ «Կամ, ինչպես ասում են Հայաստանում, «ստից բան» (դատարկ խոսքեր)», – ընդգծել է քաղաքագետը։

Նա Ռուսաստանին (իր ռազմական բազաներով) և Իրանին է, որը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առճակատումից հետո դարձել է նշանակալի տերություն, անվանել Հայաստանի անվտանգության իրական երաշխավորներ: Ռուսաստանը և Իրանը ստորագրել են անվտանգության և համագործակցության վերաբերյալ ռազմավարական համաձայնագիր, և Իրանը բացահայտ հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն Հարավային Կովկասում: Ադրբեջանը, չնայած Թուրքիայի և Իսրայելի աջակցությանը, Նախիջևանի վրա հարձակումից հետո ռիսկի չի դիմել  գնալ սրացման Իրանի հետ։ Մասնագետը նաև նշել է, որ Վրաստանը պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններում գիտակցելով, որ Արևմուտքը փորձում է իրեն օգտագործել որպես հարվածային խոյ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am




Leave a Comment