Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով 30 մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային և արևելյան գյուղերին, որոնք շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հենակետերն են։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է 31 և վիրավորվել 40 մարդ։

«Տասներկու մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երեք կին, զոհվել է Տյուրոս քաղաքի Բուրջ ալ-Շիմալի ճամբարի վրա թշնամու օդային հարվածի հետևանքով։ Եվս վեց լիբանանցի զոհվել է Մաարակա գյուղում», – ասվում է նախարարության X-ում հրապարակված զեկույցում։

Սաիդայի մոտ գտնվող Կաուտարիա Ռուզից հինգ զոհ է գրանցվել, իսկ Նաբաթիե նահանգի Հաբուշ քաղաքում՝ չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Մայիսի 26-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ին ռազմական սրացումից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3213-ի, իսկ վիրավորների թիվը՝ 9737-ի։

Leave a Comment