Վեց տարվա դադարից հետո Վրաստանի Անկախության օրը վերսկսվել է Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցությունը

Բաքու-Թբիլիսի գնացքը Վրաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վեց տարվա ընդմիջումից հետո, Վրաստանի Անկախության օրը, ժամանել է Թբիլիսի, հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը: Ուղևորափոխադրումները դադարեցվել էին դեռևս 2020 թվականին, երբ COVID-19 համավարակի պատճառով սահմանափակումներ էին մտցվել:

Գնացքի դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Կենտրոնական երկաթուղային կայարանում: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանին և «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն: Բաքվից ժամանած առաջին ուղևորների թվում էր նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ջավիդ Գուրբանովը:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ Բաքու — Թբիլիսի — Բաքու երթուղով ուղևորափոխադրումները կիրականացվեն ամեն օր:

Leave a Comment