Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը եռօրյա պետական այցով կմեկնի Ղազախստան։
Օդանավակայանում Պուտինին կդիմավորի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այցի առաջին օրը առաջնորդները ղազախական կողմի ղեկավարի նստավայրում կանցկացնեն ոչ պաշտոնական ընկերական ճաշ՝ «տետ ա տետ» ձևաչափով։ Հինգշաբթի օրը՝ մայիսի 28-ին, տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ, նախատեսված են նաև մի շարք այլ համատեղ միջոցառումներ։
Պուտինը նաև կմասնակցի ԵԱՏՄ շրջանակներում անցկացվող միջոցառումներին, այդ թվում՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
