«Երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ». Ֆադեևն՝ իր ու Արման Հովհաննիսյանի դուետի մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուս երաժիշտ Մաքսիմ Ֆադեևն այս օրերին Հայաստանում է: Նա մայիսի 28-ին երգիչ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգ է ներկայացնելու: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ կսիվելով երգից մի հատված: 

«Մեր «Հայաստան» երգը թողարկվելու է մայիսի 28-ին։
Մենք այն նվիրում ենք Հայաստանին, նրա ժողովրդին և բոլոր հայերին, որտեղ էլ որ նրանք ապրեն հիմա։
Այս երգը հայրենիքի, տան, հիշողության, այն զգացողության մասին է, որը երբեք չի մարում, նույնիսկ երբ կյանքը մարդկանց ցրել է աշխարհով մեկ»,- տեսանյութին կից գրել է նա: 

 


Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment