Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզչի անունը

Էնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով` 46-ամյա մասնագետն արդեն եռամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նշվում է, որ Մարեսկան անմիջական մասնակցություն է ունենալու ակումբի տրանսֆերային քաղաքականության մշակման գործին։

​Իր մարզչական կարիերայի ընթացքում իտալացի մասնագետը հասցրել է հաղթել Չեմպիոնշիփում («Լեսթերի» հետ), ինչպես նաև նվաճել Կոնֆերենցիաների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության գավաթները (Լոնդոնի «Չելսիի» ղեկին)։

Մարեսկան «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու հարուստ փորձ ունի. նախկինում նա ընդգրկված է եղել Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում՝ որպես նրա օգնական։

Leave a Comment