Չինաստանը անխոնջ աշխատում է Մերձավոր Արևելքում հակամարտության լարվածության թուլացման ուղղությամբ և պահպանում է կապը հիմնական կողմերի հետ։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանը անխոնջ աշխատում է ներկայիս հակամարտության լարվածության թուլացման ուղղությամբ։ Նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է չորս կետից բաղկացած առաջարկ, որը ուրվագծում է Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման և խթանման ուղղությունը։ Մենք պահպանում ենք կապը և համակարգումը հիմնական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ», – ասել է նա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության հարգմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությանը, էներգետիկ ենթակառուցվածքների և նավերի անցման անվտանգության երաշխիքներին։ Ավելին, նա հավելել է, որ Չինաստանը կարևոր է համարում միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների իրականացումը։