Թուրքիան կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Իրանի հետ խաղաղության բանակցությունների դրական ավարտին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում։
«Երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունը խաթարում է Կուրբան Բայրամի տոնի ուրախությունը և վստահություն է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս դժվար ժամանակները և կհասնի բարգավաճման։
Նա նաև նշել է, որ Թուրքիան համագործակցում է իր եղբայրական երկրների հետ՝ խաղաղություն և կայունություն ապահովելու համար և կշարունակի աջակցություն ցուցաբերել բանակցություններում դրական արդյունքների հասնելուն ուղղված հարցերում», – զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության բաժինը։