«Միլանը» հեռացրել է գլխավոր մարզչին և միանգամից երեք տնօրենների

Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։

Մասնագետը հեռացվում է զբաղեցրած պաշտոնից հավանաբար այն պատճառով, որ առաջնության վերջին տուրում միլանցիները բաց թողեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ մրցաշրջանն ավարտելով 5-րդ հորիզոնականում:

​Սակայն միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել ոչ միայն գլխավոր մարզչն։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեգրիի հետ պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն, գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։

​Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության վերջին տուրի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ռոման» ու «Կոմոն»՝ միանալով «Ինտերին» և «Նապոլիին»։

Այսպիսով՝ «Միլանն» ու «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում կմնան առանց եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի։

Leave a Comment