«Ինտերի» առաջատարներից մեկը համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»

Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյուն, որը, ամենայն հավանականությամբ, շուտով կգլխավորի մադրիդյան ակումբը։

Մինչ այս պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև կատալոնական «Բարսելոնան», սակայն ակումբին հետ է պահում խաղացողի հնարավոր տրանսֆերի արժեքը՝ 70 միլիոն եվրոն։ Իր հերթին, «Ռեալը» պատրաստ է վճարել պահանջվող գումարը։

Ավարտված մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է հենց 70 միլիոն եվրո։ Միլանյան ակումբի հետ իտալացի պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

2025/26 մրցաշրջանի արդյունքներով Բաստոնին «Ինտերի» կազմում հռչակվել է Իտալիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։

Leave a Comment