Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը նոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։

Ավելի վաղ ֆուտբոլիստը չէր բացառել, որ հնարավոր է՝ անցկացրել է իր վերջին հանդիպումը ակումբի կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչում Մոսկվայի «Սպարտակի» դեմ կայացած խաղին։

«Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա։ Կտեսնենք։ Ես տրամադրված եմ ինչպես տեղափոխվելուն, այնպես էլ այստեղ մնալուն և պայքարը շարունակելուն, եթե նոր առաջարկներ չլինեն»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։

2025/26 մրցաշրջանում Սպերցյանն անցկացրած 42 հանդիպումներում դարձել է 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Leave a Comment