300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման թեզը հիվանդ երևակայության արդյունք է. Միրզոյան

300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման թեզը հիվանդ երևակայության արդյունք է. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի՝ 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցնելու մասին հայտարարություններին։

«300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Անմտություն է։ Ավելին ասեմ՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կա՛մ կրկնողն ուղղակի տարրական՝ ուղեղի բջիջների մասով չի հասկանում, թե ինչ է ասվում (որ չի լինելու նման բան), կա՛մ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը և անօգուտ սեղմել հասարակության ցավոտ կետերի վրա։

Ընդ որում՝ չգիտեմ՝ այդ մարդը, որն անընդհատ կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն է ավելի լավ պատճառ համարում. ա՞յն, որ կրկնում է, որովհետև չի հասկանում, թե՞ այն, որ կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի»,- ասել է նա՝ պնդելով, որ ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվի ՀՀ-ում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment