Ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Միրզոյան

Ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՌԴ-ից տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հարաբերություններին, ինչպես նաև դեպի ՌԴ ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներին։

«Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ոչ ուղիղ, ոչ էլ համագործակցության բազմակողմ հարթակներում։

Բոլոր խնդիրները, որ առաջացել են կամ կարող են առաջանալ (իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են), հույս ունենք դրանք առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»,- ասել է նա։ 

Ըստ Միրզոյանի՝ արտահանումների հետ կապված խնդիրներ եղել են մշտապես, նաև՝ նախկինում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment