Ռոնալդինյոն ժամանել է Երևան – armeniatoday.am

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին նկատել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մայիսի 26-ի առավոտյան: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները նրան դիմավորում ծափահարություններով:

2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի այցը, ենթադրաբար, կապված է Երևանի ցուցահանդեսային կենտրոնում ներկայումս ընթացող միջազգային ցուցահանդեսի հետ: Կազմակերպիչների տվյալներով՝ MAC 2026-ը համախմբում է տասնյակ երկրների մասնակիցների, ինչպես նաև բուքմեյքերական ընկերությունների, գովազդային ցանցերի և թվային բիզնեսի ներկայացուցիչների։

Ենթադրվում է, որ Ռոնալդինյոն կարող է ցուցահանդեսում ներկայացնել բուքմեյքերական ընկերություններից մեկը, որի դեսպանն է հանդիսանում։

Leave a Comment