Բելգիայում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախումից կան զոհեր

Բելգիայում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախումից կան զոհեր

Բելգիայի Բյուգենհաուտ քաղաքում գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել է չորս մարդ՝ երկու երեխա և երկու մեծահասակ։

Ոստիկանության տվյալներով՝ հատուկ դպրոցի սաներին տեղափոխող մեքենայի վարորդը շրջադարձ է կատարել դեպի երկաթգծի անցումն այն պահին, երբ ուղեկալը (շլագբաումը) արդեն իջեցված է եղել, ինչից հետո ընթացող գնացքը հարվածել է միկրոավտոբուսին: Մեքենայում եղել է յոթ երեխա, վարորդը և ուղեկցողը. գնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Ողբերգությանն արձագանքել են Բելգիայի իշխանությունները և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ իրենց զորակցությունը հայտնելով զոհերի ընտանիքներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment