Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետ ալիմենտային վճարումները հնարավոր է կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։

Վճարումները կարելի է կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների, Հայփոստի գրասենյակների միջոցով։

Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։

Ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության։

Leave a Comment