Քննարկվել է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննարկվել է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 22-ին ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր վարչության պետ Արարատ Թևոսյանը։

Մասնակցում էին ՆԳ նախարարի խորհրդական Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության և պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել կադրային համալրման, մասնագիտական պատրաստվածության և որակավորման քննությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկվել է նաև քննություններն արտագնա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը, ինչը մարզերի դիմորդների համար գործընթացը կդարձնի առավել հասանելի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով համատեղ մշակել նախագիծ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment