
Հայ-ռուսական հարաբերությունների սպեկտրը շատ մեծ է, և այդ սպեկտրում կարող է ինչ-որ մասերում ինչ-որ հարցեր լինեն, բայց կարծում եմ, որ ճգնաժամ չկա: Այս մասին “Ազատությանն” ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմից հնչող հայտարարություններին, Արմեն Գրիգորյանը նշեց.
«Ես կարծում եմ, որ ճգնաժամ չկա, ինչպես նշեցի, և այդ հայտարարությունները նոր չեն։ Մենք շարունակելու ենք աշխատել այն նույն տրամաբանությամբ, որով աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում, շարունակելու ենք խոսել մեր խնդիրների մասին և փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին»։