«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝ Անկախության օր, Դանիա՝ Կրոնթագաժառանգ Ֆրեդերիկի ծննդյան օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը. զոհվել են սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խորեն Խորխոռունին, Ներսեհ Քաջբերունին։
1918 – Անդրկովկասի Ֆեդերացիան մասնատվել է երեք անկախ պետությունների՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։
1918-սկսվել է Սարդարապատի ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, որը հայերի համար դարձել է «20-րդ դարի Ավարայր»:
1926 –ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։
1928 –ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։
1929 –ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։
1946 – Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրել Երևանին։
2010 – դժվարանցանելի է դարձել ԻրանՀայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատված փլվել է։
2011 – Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին որոշում, ըստ որի, պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա համաներումը տարածվել է մասնակի, այն է՝ կրճատվել է միայն նրանց պատժի չկրած մասը։
2014 – Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։
2018 – Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։
2024 – Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք է անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։
2024 – գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
ԱՇԽԱՐՀ
604 – վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիսկոպոս Ավգուստին Քենթերբերիացին։
1232 – Հռոմի պապ Գրիգորի 9-րդն առաջին ինկվիզիտորներին ուղարկել է Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել «Իսպանական ինկվիզիցիա» անունով։
1265 – ծնվել է ֆլորենցիացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալեգիերին՝ իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։
1521– Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։
1573 –Հառլեմմերտեի ճակատամարտում իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գյոզերին։
1707 – իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։
1799 – Ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։
1805 – Նապոլեոն Բոնապարտը հռչակվել է Իտալիայի թագավոր և թագադրվել Միլանի տաճարում 1818 – վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Բարկլայ-դե-Տոլը։
1822 – Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։
1842 – ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։
1858 – ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։
1865 – գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլ յացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։
1868 – Անգլիայում կայացել է վերջին հանրային ներկայությամբ մահապատիժը։
1874 – ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։
1888 – վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որն առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։
1896 – Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։ 1897– առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։
1905 – Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սավվա Մորոզովը։
1918 – ստեղծվել է Վրաստանի առաջին հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։
1928 – ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։
1947 –ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։ 1948 – ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։
1966 – Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։
1972 – Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։
1986 – Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։
1987 – ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։
1991 – Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։
1999 – հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է «Վիջայ» օպերացիան, սկսվել է Կարգալ յան պատերազմը։
2011– ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատար Ռատկո Մլադիչը։
2014 – Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։
2017 – վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։
2020 – ԱՄՆ-ում սկսվել են մասսայական հակառասիստական ցույցեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում