Իսպանիայի ազգային հավաքականը պաշտոնապես հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի վերջնական ցանկում ընդգրկվել են 26 ֆուտբոլիստներ՝ 13 ակումբներից։
Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Ատլետիկ»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ժոան Գարսիա («Բարսելոնա»):
Պաշտպաններ. Պեդրո Պոռո («Տոտենհեմ»), Մարկոս Լյորենտե, Մարկ Պուբիլ (երկուսն էլ՝ «Ատլետիկո»), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ»), Պաու Կուբարսի, Էրիկ Գարսիա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»):
Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ՝ «Արսենալ»), Գավի, Պեդրի, Դանի Օլմո (բոլորը՝ «Բարսելոնա»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ):
Հարձակվողներ. Ալեքս Բաենա («Ատլետիկո»), Ֆեռան Տոռես, Լամին Յամալ (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Նիկո Ուիլյամս («Ատլետիկ»), Երեմի Պինո («Քրիսթալ Փելաս»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Վիկտոր Մունյոս («Օսասունա»), Բորխա Իգլեսիաս («Սելտա»):
ԱԱ-2026-ի խմբային փուլում Դե լա Ֆուենտեի սաները կմրցեն Կաբո Վերդեի (հունիսի 15), Սաուդյան Արաբիայի (հունիսի 21) և Ուրուգվայի (հունիսի 27) հավաքականների հետ։
Մինչ բուն մրցաշարի մեկնարկը՝ իսպանացիները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն Իրաքի (հունիսի 4) և Պերուի (հունիսի 9) հավաքականների հետ։