Ազգային ժողովի մայիսի 26-ի հերթական նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Ժամը 10:00-ին նիստին չեն ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները։
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
