ԱԺ նիստը չի կայացել. քվորում չկար

ԱԺ նիստը չի կայացել. քվորում չկար

Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։

«Մայիսի 26-ի ԱԺ նիստում ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 

Ժամը 14:00-ին ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, որի պատճառով նիստը չի կայացել»,- հայտնում են ԱԺ-ից:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment