
«Անկայուն աշխարհաքաղաքական պայմաններում հարկավոր է պահպանել մոտեցումների միասնականությունն ու սերտորեն համակարգել մեր այն քայլերը, որոնք ուղղված են ՀԱՊԿ ռազմավարական խնդիրների լուծմանը»,- դիմելով կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում ընթացող հավաքի մասնակիցներին, այսօր նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հաշվի առնելով կանխատեսվող մարտահրավերներն ու…