Բլոգեր Արտակ Ավետիսյանի մեղադրանքը վերաորակվել է․ փաստաբան


Քաղաքականություն


Բլոգեր Արտակ Ավետիսյանի մեղադրանքը վերաորակվել է, այժմ ատելության խոսքի տարածման փոխարեն նա անցնում է խուլիգանության հոդվածով։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Փաստորեն նույն ձայնագրությունը, որն առաջ որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է որպես խուլիգանություն»,- նշեց Մելիքյանը՝ հիշեցնելով Վզգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի գործերը, երբ քաղաքական խոսքի համար խուլիգանություն է որակվում։ 

Քննիչն այսօր արդեն նախաքննության ավարտի մասին է հայտնել, ինչը, ըստ պաշտպանի, սպասելի էր։ Մելիքյանի կարծիքով՝ ընտրություններից 1-2 օր հետո, ամենայն հավանականությամբ, առաջին դատական նիստը կկայանա։


Leave a Comment