ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում է, փոխանակ «ծովից ծով Հայաստանի» քարտեզը կպցնի, էդ ինչ քարտեզ ա կպցնում։ Ի՞նչ քարտեզ նկատի ունեն։ Նկատի ունի Հայաստանի Հանրապետության քարտեզը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այս մասին Կոտայքում քարոզարշավի ժամանակ ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ լավ՝ «ծովից ծով Հայաստան», իսկ ո՞վ է այն հետ բերելու։ Ո՞վ է պայքարելու «ծովից ծով Հայաստանի» համար։ Ծառուկյանի որդի՞ն։ Ծառուկյանի որդի՞ն է պայքարելու»,– ասել է Փաշինյանը։