ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Երևանում անցկացված Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը․ Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը եվրաինտեգրման վերաբերյալ և Հայաստանում վերջերս անցկացված ԵՄ-ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ «Անկախ Պետությունների Համագործակցությանը՝ 35 տարի․ արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Ընդ որում, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից», — ասել է նա։

Leave a Comment