Հայկական TUMO կրթական ցանցը սկսել է գործել Իսպանիայում

26 Մայիսի 2026, 12:45

Հայկական TUMO կրթական ցանցը Իսպանիայում բացել է իր առաջին կենտրոնը։ Նոր հաստատությունը շաբաթական կկարողանա ընդունել մինչև 1000 դեռահասի։ Այցելուները կսովորեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի և խաղերի ստեղծում, երաժշտություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն։

Նոր TUMO կենտրոնը տեղակայվել է 1909 թվականին կառուցված պատմական շենքում, որը նախկինում օգտագործվել է որպես գինու պահեստ, իսկ ավելի ուշ՝ հայտնի դիզայներ Ֆիլիպ Սթարքի նախագծով վերափոխվել մշակութային Azkuna Zentroa կենտրոնի։

TUMO-ում նաև հայտնել են, որ իրենց գործունեության 15-ամյակի առթիվ նախատեսում են մինչև 2026 թվականի վերջը ցանցն ընդլայնել՝ հասցնելով 25 կենտրոնի աշխարհի 15 երկրներում։

Leave a Comment