Կոնտեն հեռացավ «Նապոլիից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Նապոլին» հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։
Կողմերի համագործակցության դադարեցման մասին ավելի վաղ հայտարարվել էր ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ինչպես փոխանցում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, իտալացին հաստատել է, որ պաշտոնը լքելու որոշումն անձամբ է կայացրել։ Կոնտեի խոսքերով՝ ինքը չի կարողացել հասնել թիմային համախմբվածության և հոգնել է ակումբի շուրջ տիրող վատ մթնոլորտից։

Չնայած այս բարդություններին՝ թիմը կարողացել է մրցաշրջանն ավարտել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Հատկանշական է, որ ընդամենը մեկ տարի առաջ հենց Կոնտեն էր «Նապոլիին» հասցրել չեմպիոնության։

Leave a Comment