Ես չեմ նայում ֆուտբոլիստի ակումբային պատկանելիությանը․ Դե լա Ֆուենտեն պարզաբանել է, թե ինչու ԱԱ-2026-ի հայտացուցակում «Ռեալի» ֆուտբոլիստներ չկան

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է աշխարհի 2026 թվականի առաջնության վերջնական հայտացուցակում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին չընդգրկելու իր որոշումը։

«Ի տարբերություն երկրպագուների՝ ես չեմ նայում ֆուտբոլիստի ակումբային պատկանելիությանը: Ինձ համար դա նշանակություն չունի: Ես չունեմ այն լոկալ մտածելակերպը, որն ունեն երկրպագուները։ Ես ոչ մեկին խորհուրդ տալ չեմ կարող, պարզապես խնդրում եմ ֆուտբոլիստներին զգալ այս երկրի գույները, ինչն արդեն անում են նրանք»,– դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

ԱԱ-2026-ում Իսպանիայի հավաքականի կազմում մադրիդյան ակումբից կարող էին հանդես գալ Դին Հաուսենը, Ալվարո Կարերասը, Ֆրան Գարսիան, Դանի Կարվախալը և Գոնսալո Գարսիան: Հատկանշական է, որ կատալոնական «Բարսելոնան» ազգային թիմում ունի միանգամից ութ ներկայացուցիչ:

Leave a Comment