26 Մայիսի 2026, 12:00
«Կլերմոն Ֆուտ U19»-ը դուրս է եկել Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ։
Թիմի կազմում հանդես է գալիս 17-ամյա հայազգի կիսապաշտպան Միլան Ղարիբյանը, որը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Կլերմոնը» հաղթել է իր խմբում՝ առաջ անցնելով «Լիոն U19»-ից և «Մեց U19»-ից։ Փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում թիմը հետխաղյա 11-մետրանոցներով 7։6 հաշվով հաղթել է «Մարսել U19»-ին։ Հաղթական հարվածը կատարել է հենց Ղարիբյանը։
Մայիսի 31-ին «Կլերմոնը» կիսաեզրափակչում կմրցի «Մոնակո U19»-ի հետ, իսկ մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն «ՊՍԺ U19»-ն ու «Մեց U19»-ը։