ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրից, բայց դա իրենց ընտրությունն ու պատասխանատվությունն է:
«Ցավալի է, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից։
Բայց դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունն իր երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի ժամանակ ասել Է Շոյգուն։