Իրազեկում․ մայիսի 26-28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 26-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

Մայիսի 26

  • ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան  փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
  • ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Մայիսի 28

  • ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment