Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան խոսել է իր թիմակից Լամին Յամալի հագուստի ոճի և դրա առանձնահատկությունների մասին։
«Լամինը պետք է մի փոքր վեր քաշի տաբատը։ Նա փողոցներում այնպես է քայլում, կարծես ընդհանրապես տաբատ չի հագել։ Թող ուշադրություն դարձնի դրան»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Լամինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։