Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։
ՆԳՆ փրկարար ծառայությունում՝
- Արա Հովեյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ,
- Հրանտ Ճաղարյանը նշանակվել է Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ,
- Գոհար Մխիթարյանը նշանակվել է Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի պետ,
- Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից,
- Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։
ՆԳՆ կրթահամալիրում՝
- Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ,
- Կարեն Զիրաքյանն ազատվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի պաշտոնից։