Կադրային փոփոխություններ են կատարվել Ներքին գործերի նախարարությունում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։

Նախարարի հրամաններով․

ՆԳ նախարարությունում՝

  • Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ,
  • Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ,
  • Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,
  •  Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,
  • Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետ,
  • Արգամ Մնացականյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Երևանի բաժնի պետ,
  • Լիաննա Աբրահամյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ,
  • Տաթևիկ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության արտակարգ իրավիճակների կանխատեսման, քարտեզագրման և տարածական վերլուծության բաժնի պետ,
  • Մուշեղ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության պետի տեղակալ,
  • Սոֆյա Աբգարովան նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության քրեածին իրավիճակի մշտադիտարկման, կանխատեսման և մոդելավորման բաժնի պետ,
  • Տաթևիկ Ալիխանյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի պետ,
  • Դավիթ Յազիչյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության օպերատիվ ամփոփագրերի մշակման բաժնի պետ,
  • Արթուր Անտոնյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ,
  • Արա Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ,
  • Ռուզաննա Մանուչարյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի իրավախախտումների հաշվառման բաժնի պետ,
  • Բարսեղ Միրզոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հետախուզումների հաշվառման բաժնի պետ,
  • Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից,
  • Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։

Leave a Comment