Թրամփը վստահ է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կամ կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ՝ ոչնչացման համար, կամ կոչնչացվեն Իսլամական Հանրապետությունում կամ այլ հարմար վայրում։

Ինչպես ԱՄՆ առաջնորդը գրել է մայիսի 25-ին Truth Social-ում, «հարստացված ուրանը (միջուկային փոշին) կամ անմիջապես կտեղափոխվի Միացյալ Նահանգներ՝ հեռացման և ոչնչացման համար, կամ կոչնչացվի տեղում կամ հարմար վայրում, ցանկալի է՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակարգմամբ և խորհրդակցությամբ»։

ԱՄՆ նախագահը նաև աջակցություն է հայտնել համապատասխան կազմակերպությանը դիտորդի դերում հանդես գալու հարցում։

Leave a Comment