ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ այս պատերազմը դադարեցնելու համար, և մենք հույս ունենք, որ նման հնարավորություն կստեղծվի որոշ պահի», – նրա խոսքերը մեջբերել է AFP-ն։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ Հնդկաստան այցելած Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները չեն ընթանում և չեն նախատեսվում։