ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող մի քանի թիրախների, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ Թիմ Հոքինսին։
«ԱՄՆ-ը այսօր ինքնապաշտպանության հարվածներ է հասցրել Իրանի հարավում՝ մեր ուժերը իրանական ուժերի կողմից ներկայացվող սպառնալիքներից պաշտպանելու համար: Նպատակակետերի թվում էին հրթիռների արձակման վայրերը և իրանական նավակները», – Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը մեջբերել է Հոքինսի խոսքերը X-ում։
Ըստ CENTCOM-ի՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված նավակները փորձում էին ականապատել: Fox News-ի լրագրողի խոսքով՝ հարձակումը Բանդար Աբբասի մոտ ոչնչացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) երկու նավակ, ինչպես նաև մեկ հրթիռների արձակման վայր։
Գրիֆինի խոսքով՝ հարվածները այժմ ավարտվել են. դրանք, ենթադրաբար, պաշտպանական բնույթի էին։