Կումանը նշել է, թե ով պետք է փոխարինի Լևանդովսկուն «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է այն մասին, թե ով պետք է փոխարինի Ռոբերտ Լևանդովսկուն կատալոնական ակումբում։ Նա առանձնացրել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

​««Բարսելոնային» անհրաժեշտ է բարձրակարգ հարձակվող, և այժմ լավագույն տարբերակն Էրլինգ Հալանդն է։ Եթե նրանց հաջողվի ձեռք բերել Էրլինգին, ապա այս թիմն իսկապես յուրահատուկ կդառնա»,- նշել է Կումանը։

​Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հոլանդի գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։

Leave a Comment